«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Երեսի զոռով բան չի ստացվի

Երեսի զոռով բան չի ստացվի
01.03.2016 | 00:30

Հայկական քաղաքական կյանքում սերնդափոխության մասին իշխանության «գցած կուտը» ոմանք շատ լուրջ են ընդունել՝ սերնդափոխություն ասվածը սեփական զավակներին ղեկավար պաշտոններում «ամրագրելու» հեռանկարով։ Չնայած մեկ տարուց ավելի ժամանակ կա, բայց արդեն անտրամաբանական պայքար է սկսվել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Որոշ հայտնի իշխանավորների քունը չի տանում սպասվող վերադասավորումների առնչությամբ։
Վարչապետական դիրքերը դեռ չամրապնդած, Հովիկ Աբրահամյանը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սեփական որդուն ուզում է Երևանի քաղաքապետ դարձնել։ Կան տեղեկություններ, որ նա բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և փորձում է չեզոքացնել նրանց, ովքեր հայտնվում են իր ճանապարհին։ Այն, որ Արգամ Աբրահամյանը որպես Արտաշատի քաղաքապետ դեռ չի կայացել, փաստ է։ Սակայն նրա դեռևս վարչապետ հայրիկն ուզում է որդու կարգավիճակը բարձրացնել՝ մայրաքաղաքի «տիրակալ» կարգելով։ Բնական հարց՝ տնտեսական ողջ դաշտն ամայացրած վարչապետի «ժառանգը» ի՞նչ կարող է անել Հայաստանի մայրաքաղաքում, որ չի անում ներկայիս քաղաքապետը։ Տպավորությունն այնպիսին է, որ երկիրը դարձել է փորձադաշտ, ով, երբ ու ինչպես ուզում է, ժողովրդի ու պետության հաշվին «կայանում» է ու «կայունացնում» սեփական զավակներին։
Եթե հայրենի Արտաշատում հաջողվեց տարբեր թեկնածուներին խաղից հանել և երեսի «զոռով» առաջ մղել Արգամին, Երևանն Արտաշատը չէ, այստեղ լուրջ խաղացողներ կան ու մեկ թելադրող։ Ներքաղաքական բոլոր զարգացումները հիմք են տալիս ենթադրելու, որ «թելադրողը» ցանկություն չունի երկարաձգելու Աբրահամյանների «դինաստիայի» տիրակալությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ